«Անորա»-ն բարձունքում է. «Օսկարի» ամենավառ պահերը

Sputnik
Ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որը համախմբել է ռուս և հայ դերասաններին, 2025 թվականին հայտնվեց «Օսկար»-ի բարձունքում։ Այն արժանացավ հինգ հիմնական արձանիկներին՝ լավագույն ֆիլմի, մոնտաժի և սցենարի, ռեժիսուրայի և կանացի դերի համար: Կարող էր նաև վեցերորդ մրցանակը լինել, սակայն «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» անվանակարգում բաղձալի արձանիկը ստացավ ոչ թե ռուս դերասան Յուրա Բորիսովը, այլ Կիրան Կալկինը՝ Ջեսի Էյզենբերգի «Իրական ցավ» ֆիլմում մարմնավորած դերի համար։
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Զոի Սալդանան Ժակ Օդյարի «Էմիլիա Պերես» ֆիլմում դերի համար։
1 / 24

«Անորա» ֆիլմի համար «Լավագույն ինքնատիպ սցենար», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում հաղթանակ բերած Շոն Բեյքերը

2 / 24

Էդրիան Բրոուդին, Մայքի Մեդիսոնը, Զոի Սալդանան և Կիրան Կալկինը

3 / 24

Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը «Օսկարի» 97-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը

4 / 24

Ալեքս Կոկոն, «Անորա» ֆիլմի դերասանական կազմը և նկարահանող խումբը

5 / 24

Ռոբերտ Դաունի -կրտսերը և Կիրան Կալկինը

6 / 24

Էդրիան Բրոուդին ստանում է մրցանակը «Բրուտալիստ» ֆիլմում լավագույն տղամարդու դերի համար

7 / 24

«Էմիլիա Պերես» ֆիլմի համար «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգի հաղթող Զոի Սալդանան

8 / 24

Սթիվեն Ջեյմսը, Ռիզ Սալկոմբը, Փոլ Լամբերտը և Գերդ Նեֆցերը «Դյունա. Մաս երկրորդ» ֆիլմի համար ստանում են վիզուալ էֆեկտների համար մրցանակը

9 / 24

Պենելոպա Կրուսը լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմի համար մրցանակը հանձնում է Ուոլտեր Սալլեսին բրազիլական «Ես դեռ այստեղ եմ» ֆիլմի համար

10 / 24

Լիզան ելույթ է ունենում բեմում

11 / 24

Պարողները «Դոլբի» թատրոնի կուլիսներում Օսկարի 97-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ

12 / 24

Զոի Սալդանան «Օսկարի» 97-րդ ամենամյա մրցանակաբաշխության կուլիսներում

13 / 24

Բեն Սթիլլերը մրցանակ է շնորհում լավագույն բեմադրող նկարիչ անվանակարգում հաղթողին

14 / 24

Էդրիան Բրոուդին և Բրեդի Քորբեթը ստանում են «Բրուտալիստ» ֆիլմի լավագույն դերասան մրցանակը

15 / 24

Սամյուել Լ. Ջեքսոնը և Սելենա Գոմեսը

16 / 24

Doja Cat-ը «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ

17 / 24

Մարգարեթ Քուելլին

18 / 24

Մրցանակաբաշխության ծրարները

19 / 24

Արիանա Գրանդեն և Սինտիա Էրիվոն

20 / 24

Քուին Լատիֆան (կենտրոնում) կատարում է «Ease on Down the Road» երգը

21 / 24

Տիմոտի Շալամեն ևՔայլի Ջենները

22 / 24

Դեմի Մուրը, Զոի Սալդանան և Սինտիա Էրիվոն

23 / 24

Տիմոտի Շալամեն, Քոլման Դոմինգոն, Էդրիան Բրոդին, Ռեյֆ Ֆայնսը և Սեբաստիան Ստենը

24 / 24

Կարեն Կարագուլյանն ուՎաչե Թովմասյանը «Օսկար» 97-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը