ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն աբսուրդ է անվանել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, ինչը պահանջում է ընդդիմությունը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Դա սովորական անհեթեթություն է և աբսուրդ։ Ես կարող եմ ձեզ հարյուրտոկոսանոց վստահությամբ ասել, որ ընտրությունները կկայանան մի քանի ամսից, նկատի ունեմ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք նշանակելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին:
«Ինչ վերաբերում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին, ապա դրանք կանցկացվեն օրենքով սահմանված կարգով` 2028 թվականին։ Մնացածը, ինչ մենք տեսնում ենք, աբսուրդ է և լիակատար անհեթեթություն»,–լրագրողներին ասել է Կալաձեն։
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով: Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ 2024 թվականի նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց մինչև 2028 թվականը Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը կասեցնելու մասին։
Ակցիայի ընթացքում իրավապահները մի քանի հարյուր մարդու են ձերբակալել։