Վարչապետին ուղեկցող շարասյան վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ Սոնա Մնացականյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ Սոնայի հորեղբոր ինքնազգացողությունը վատացել է, ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ։Sputnik Արմենիային հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
փաստաբանը նաև նշել է, որ գործը գտնվում է ապացույցների ստուգման փուլում։
«Փորձաքննությունը որոշել է, որ արագության գերազանցում եղել է, պաշտպանական կողմը փորձում է դա վիճարկել»,– նիստից մանրամասներ է ներկայացրել Րաֆֆի Ասլանյանը։