Մամիջանյանը ներկայացրել է ցեղասպանության արխիվները բացելու առաջարկ. Արման Եղոյան

Sputnik
Փետրվարի վերջին Երևանում կայացած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստի ընթացքումի թիվս այլոց մեկ ուշագրավ դեպք էր տեղի ունեցել:
Նիստի ամփոփիչ հայտարարության տեքստի համար ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ներկայացրել էի 9 առաջարկ, որոնցից մեկը վերաբերվում էր Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը։
Մամիջանյանի առաջարկը չընդունվեց ո՛չ հայաստանյան, ո՛չ էլ ԵՄ–ի պատվիրակության կողմից։ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է նախագծի տապալումը` դրանում, ըստ էության, մեղադրելով Մամիջանյանին։
Ըստ նրա` ընդդիմադիր պատգամավորը ներկայացրել է ցեղասպանության արխիվները բացելու առաջարկ, մի բան, որ ի սկզբանե եղել է Թուրքիայի առաջարկը։