Շրջանառության հարկի օրենքի փոփոխությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներին ընդունել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը գործարարներին ասել է, որ հարկային օրենսդրությունն ընդունված է ու իր հունով գնում է, և հարկային նոր փոփոխությունները չեղարկելու փոխարեն առաջարկել է քննարկել ՓՄՁ բիզնեսի աջակցության ծրագրերը։