ԿԽՄԿ Ադրբեջանի գրասենյակի ներկայացուցիչները հացադուլի ընթացքում այցելել են Ռուբեն Վարդանյանին. Զառա Ամատունի

Sputnik
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ այսօր բողոքի ակցիա էր կազմակերպվել ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների։
Ակցիայի մասնակիցները միջազգային կառույցից պահանջում են արձանագրել խոշտանգումների փաստերը և համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ հայ գերիներին ազատելու ուղղությամբ։Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը`ուղղված միջազգային կառույցի ղեկավարությանը նամակով հանձնեցին հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն։
Վերջինը պատասխանեց նաև լրագրողների հարցերին` մասնավորապես հայտնելով, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի գրասենյակի ներկայացուցիչները փետրվարին, հացադուլի ընթացքում այցելել են Ռուբեն Վարդանյանին, այցելողներից մեկը մասնագիտությամբ բժիշկ է եղել։