Չկա աշխարհում մի երկիր, որտեղ փոքր ու միջին բիզնեսն այսչափ անկարևոր լինի․ Հակոբ Ավագյան

Sputnik
Կառավարության մոտ հավաքված տնտեսվարողներին է միացել նաև «Փոքր ու միջին ձառնարկույունների համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը։
Լրագրողների հետ զրույցում Ավագյանը հայտարարել է, որ իրենց նպատակը և պահանջը շրջանառության հարկի օրենքի կասեցումն է։
«Չկա աշխարհում մի երկիր, որտեղ փոքր ու միջին բիզնեսն այսչափ անկարևոր լինի»,- ասել է Հակոբ Ավագյանը՝ հավելելով, որ ոլորտային բոլոր օրենքների փոփոխությունները կառավարությունն անցկացնում է առանց փոքր ու միջին բիզնեսի վրա դրա ազդեցության գնահատման։