Ոչ ոք չի չեղարկել պայմանավորվածությունները. Պարույր Հովհաննիսյան

Sputnik
ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ մաքսային և սահմանային հսկողության խմբի` Հայաստան չգրծուղվելու հարցին։
Պաշտոնյան վստահեցրել է, որ այցը հետաձգվել է ԱՄՆ–ում վարչակազմի փոփոխության պատճառով։
«Ոչ ոք չի չեղարկել պայմանավորվածությունները, ուղղակի ժամկետների հետ կապված պետք է հաշվի առնել Վաշինգտոնում թիմի փոփոխությունը»,– ասել է Հովհաննիսյանը։
Նա նաև վստահեցրել է, որ այդ հարցը համաձայնեցվել է նաև հարեւան Իրանի հետ։
Հունվարի 15-ին Վաշինգտոնում ստրագրվել էր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։
Դրանով ամրագրվել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանի սահմանապահ զորքերի և Պետեկամուտների կոմիտեի կարողությունների զարգացմանը: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույիսկ հայտնել էր, որ մեկ շաբաթից Հայաստան պետք է այցելի սահմանային անվտանգության հատուկ թիմ՝ հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատելու համար։