«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն արդեն երրորդ օրն է Ազատության հրապարակում հացադուլ է անում՝ ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահվող հայերի և այդ կերպ խնդրելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
Թանդիլյանի հայտարարած հացադուլին միացել են նաև Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը։
Sputnik Արմենիայի թղթակիցը երեկ առավոտյան զրուցել է Մանե թանդիլյանի ընկեր, բժիշկ Կարեն Վարդանյանի հետ։
Վերջինը պատմել է, որ գիշերը շատ ցուրտ է եղել։
«Ցուրտ է, բայց մեր պայմանները շատ ավելի լավն են, քան Ռուբեն Վարդանյանի պայմաններ են այնտեղ»,- ասել է Կարեն Վարդանյանը։