Օդերևութաբանների կանխատեսումներով` մարտը լինելու է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով ամիս։
Ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Դե, իսկ գարնանային առաջին ջերմությունը կզգացվի արդեն այսօրվանից։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ շաբաթվա առաջին օրերից ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով։