Համաշխարհային ու հայաստանյան շուկաներում դարձյալ սուրճի թանկացում է սպասվում։ «Արաբիկա» տեսակի կանաչ սուրճի բորսայական գինը փետրվարի 13-ին հասել է ռեկորդային` 9600 դոլարի`1 տոննայի դիմաց։
Պատճառը սուրճի հիմնական մատակարար երկրներում անբարենպաստ եղանակն է։ Բերքը կամ չորանում է երաշտի պատճառով, կամ փտում անդադար անձրևներից։ Նունը վերաբերում է նաև կակաոյի բերքին։
«Գները շատ–շատ են բարձրացել։ Սուրճի շուկայում արտադրողներ կան, որոնք վերջին 1-1.5 տարվա ընթացքում 2 անգամ գին են բարձրացրել»,– Sputnik Արմենիաին հայտնել է «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը` պատմելով, թե ինչպես կանդրադառնան նոր թանկացումները տեղական շուկայի վրա և ինչ միջոցներ են ձեռնարկում հայաստանցի գործարարները, ապրանքի գինը հնարավորինս ցածր մակարդակի վրա պահելու համար։