Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է տուգանքը վճարել` անկախ դրա բողոքարկման հանգամանքից։ Իսկ հայցը դատարանի կողմից բավարարելու դեպքում այն հետ ստանալ։
Մինչդեռ գործող օրենսգրքով`եթե քաղաքացին վիճարկում է տուգանքի ակտը, դատարանը մինչ վերջնական վճիռ կասեցնելը կասեցնում է վճարման պարտավորությունը։
Փաստաբան Վահե Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցւմ կարծիք է հայտնել, թե կառավարությունն այս փոփոխությամբ փորձ է արվում վերացնել վիճարկման հայցի, Վարչական դատարան դիմելու և, առհասարակ, արդարադատություն ակնկալելու իմաստը։
«Անձանց կարող են ապօրինի տուգանել, ակնհայտ ապօրինի որոշում կայացնել և քաղաքացին ստիպված է լինելու դա կատարել` անկախ դրա ակնհայտ ապօրինի լինելուց»,– ասել է փաստաբանը։