Հունվարի 15-ին Վաշինգտոնում ստրագրվել էր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։
Դրանով ամրագրվել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանի սահմանապահ զորքերի և Պետեկամուտների կոմիտեի կարողությունների զարգացմանը: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույիսկ հայտնել էր, որ մեկ շաբաթից Հայաստան պետք է այցելի սահմանային անվտանգության հատուկ թիմ՝ հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատելու համար։
Փաստաթղթի ստորագրումից անցել է արդեն 1.5 ամիս, բայց ամերիկացի մասնագետերը Հայաստան այդպես էլ չեն եկել։ Այս փաստը «Արմենպրես»–ի հետ զրույցում հաստատել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը` նշելով, որ ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմի այցի մասին այլ մանրամասների չի տիրապետում։
«Ամերիկացի մասնագետները Հայաստան չեն եկել ու չեն էլ գալու»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արման Բոշյանը` ներկայացնելով դրա աշխարհաքաղաքական պատճառները։