Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները. ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռուսական զորքերը խոցել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, գազի վերամշակման օբյեկտները, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների աշխատանքը, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ-ները, հրթիռային զորքերն ու ՌԴ ԶՈւ զորքերի խմբավորումների հրետանին խոցել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, Ուկրաինայի ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող գազավերամշակման օբյեկտները, ԱԹՍ-ների արտադրամասերն ու դրանց պահպանման վայրերը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները 147 շրջաններում»,-ասված է նախարարության ամփոփագրում:
Գերատեսչությունում նշել են, որ հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է 62 ինքնաթիռային տիպի ԱԹՍ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։