Խցանման պատճառով ժամանակավորապես փակ է Շինուհայր-Տաթև-Աղվանի ավտոճանապարհը

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Խցանման պատճառով Շինուհայր-Տաթև-Աղվանի ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Հաղորդագրության համաձայն` մարտի 2-ին՝ ժամը 18:50-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան (Նորավան-Լծեն-Տաթև և Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի) ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների, իսկ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը` բոլոր տրանսպորտային միջոցների համար։
3–րդ շերտ ասֆալտ կարվի. Տաթև-Աղվանի ճանապարհի նորոգման համար 1 մլրդ 45 մլն դրամ կհատկացվի
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: