ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Իրանի խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել էկոնոմիկայի նախարար Աբդոլնասերու Հեմաթիի հրաժարականին, հաղորդում է IRNA-ն:
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանին և քաղաքացիներին կոչ էր արել աջակցել իր վարչակազմին՝ տնտեսական խնդիրների լուծման և էներգետիկ անհավասարակշռության վերացման գործում։
«Իսլամական խորհրդի մեջլիսի (խորհրդարանի,– խմբ.) պատգամավորներից 182–ը կողմ են քվեարկել Աբդոլնասերու Հեմաթիի իմպիչմենտի օգտին: 89 պատգամավոր դեմ է քվեարկել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Իրանի խորհրդարանը Հեմաթիի իմպիչմենտի գործընթացը սկսել է փետրվարի 19-ին: Որպես պատճառ նշվում է երկրի տնտեսական խնդիրները լուծելու Հեմաթիի անկարողությունը։ Խնդիրների հիմնական մասը գնաճն է և ֆինանսական անկայունությունը։