Ավանեսյանը չհասավ WTA-ի եզրափակիչ. նա ՀՀ-ից առաջին մասնակիցն է, որ հասավ կիսաեզրափակիչ

Էլինա Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Merida Open թենիսի մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 1 միլիոն դոլարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի անցել Մեքսիկայի Մերիդա քաղաքում ընթացող WTA-500 մրցաշարի եզրափակիչ։
Էլինան երկու սեթում պարտվել է ԱՄՆ ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին (3:6, 3:6):
Բայց Էլինա Ավանեսյանը դարձավ Հայաստանից առաջին թենիսիստը, որը դուրս է եկել WTA-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։
Նշենք, որ Merida Open մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 1 մլն դոլարը։
Էլինա Ավանեսյանը հաղթեց ֆավորիտուհուն և դուրս եկավ Մեքսիկայի WTA մրցաշարի կիսաեզրափակիչ