ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. 2 տասնյակից ավելի մայրացու ոչխարներ են հոշոտվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Էջմիածին խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Մարգարայի խճուղում, 68-ամյա Աշոտ Ա.-ն մտել է անասնագոմ ու հայտնաբերել սատկած և վիրավոր կենդանիներին։
Հոշոտված գառների մի մասը գոմում էին, մի մասն էլ՝ դրսում՝ տարբեր հատվածներում։ Անասնատերը վստահ է, որ ոչ թե գայլերը, այլ թափառող շներն են հոշոտել։ Ասում են՝ շներն այդ հատվածում այնքան շատ են, որ նաև մարդկանց վրա են հարձակվում։
Աշոտ Ա-ն և կինը՝ 64-ամյա Մարինե Հ.-ն, թոշակառուներ են, նրանց եկամուտի աղբյուրն անասնապահությունն է։ Գյուղացիները խոշոր նյութական վնաս են կրել և հույս ունեն, որ մարզպետարանը ձեռք կմեկնի։