Ուկրաինայի ԶՈւ-ն նոր հարված է հասցել Խերսոնի ռուսական հատվածին. 3 հոգի մահացել է

Այսօր ուկրաինական ուժերի հրետակոծության տակ էր Խերսոնի մարզի այն հատվածը, որը գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խերսոնի մարզի բնակավայրերի գնդակոծության հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել, հայտնել է շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն:
Նրա տվյալներով՝ գնդակոծության է ենթարկվել քաղաքացիական ավտոմեքենան Նոր Մայաչկա և Օբրիվկի բնակավայրերի միջև ընկած ճանապարհին։
«Արդյունքում երկու մարդ, այդ թվում՝ վարորդը, տեղում մահացել են, մեկ կին ծանր վնասվածքներ է ստացել», - գրել է նա իր տելեգրամյան ալիքում: Բացի այդ, Սալդոյի տվյալներով՝ Ալյոշկիում բնակելի հատվածին ուկրաինական հարվածի հետևանքով տեղի բնակիչ է զոհվել։ 1987 թվականին ծնված ևս մեկ տղամարդ բեկորային վնասվածքներ է ստացել։
Նովայա Կախովկայում, Կազաչի Լագերիում և Վելիկայա Լեպետիխայում հրետակոծության հետևանքով տուժել է ևս երեք մարդ։ Բոլոր հինգ տուժածները հոսպիտալացվել են։
Գնդակոծության տակ է հայտնվել նաև տարածաշրջանի յոթ բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։