ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք մատուցեցին Երևանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին:
Նրանք ծաղիկներ խոնարհեցին Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ Մանկական այգում 2023-ին տեղադրված Մարտի 1–ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Մարտի 1-ի զոհերի հուշարձանին
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարի 20-ից Երեւանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ցույցեր էր կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Արդյունքում 10 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը՝ վիրավորվեց։