Գարնան առաջին օրն ու Ծաղկաձորի ձմեռային հեքիաթը

Sputnik
Թեպետ արդեն պաշտոնապես գարուն է, բայց ձմեռային ակտիվ հանգստի սիրահարները դեռ ժամանակ ունեն վայելելու ձյունն ու դահուկով կամ սնոուբորդով սահելու Թեղենիսի բարձունքներում։
Ծաղկաձորն ամբողջովին սպիտակով է ծածկվել։ Հատկապես հանգստյան օրերին ազատ հյուրանոց գտնելը բավականին դժվար գործ է։
Մարդիկ շտապում են երկար սպասված, գեղեցիկ ձմեռ վայելելու։ Բազմամարդ է ճոպանուղու տարածքը, շատ կհանդիպեք ոչ միայն փորձառու դահուկորդների և սնոուբորդիստների, այլև սկսնակների։
Sputnik Արմենիայի թիմն օրերս Ծաղկաձորում էր, և մեր լուսանկարիչի ֆոտոխցիկը հետաքրքիր ձնաթաթախ պատկերներ է որսացել։
1 / 20

Ծաղկաձորի ձմեռային հեքիաթը վայելողները

2 / 20

Օդապարիկը Ծաղկաձորի ձմեռային երկնքում

3 / 20

Հանգստացողներն ամենագնացներով են վայելում ձմեռը

4 / 20

Ծաղկաձորի ձմեռային հեքիաթը վայելողները

5 / 20

Դահուկորդները որոշել են մի քիչ հանգստանալ

6 / 20

Սնուբորդի սիրահարը

7 / 20

Վերջին տարիներին Հայաստանում ավելացել են նաև սնոուբորդի սիրահարները

8 / 20

Գնում ենք սահելու

9 / 20

Սնոուբորդիստներն ու դահուկորդները պետք է պատրաստ լինեն նաև ընկնելուն

10 / 20

Փոքրիկ դահուկորդը

11 / 20

Ձմեռային հանգստի սիրահարները

12 / 20

Հայրը դահուկների ձողով քաշում է դստերը

13 / 20

Հայաստանում տարեցտարի ավելանում է լեռնադահուկային սպորտի սիրահարների թիվը

14 / 20

Ծաղկաձորն այս օրերին հրաշալի է սնոուբորդով սահելու համար

15 / 20

Ասում են` սնոուբորդով սահելը մի փոքր ավելի դժվար է, քան դահուկներով

16 / 20

Դահուկորդներն իջնում են Թեղենիսի բարձունքից

17 / 20

Սնոուբորդիստը ճոպանուղիով բարձրանում է՝ հերթական սահքի համար

18 / 20

Ծաղկաձորում շատ են նաև արտասահմանցի զբոսաշրջիկները

19 / 20

Հանգստացողները վայելում են ծաղկաձորյան ճոպանուղին

20 / 20

Լեռնադահուկային վազքուղին թռչնի թռիչքի բարձրությունից