ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել մեքսիկական Մերիդայում ընթացող WTA-500 շարքի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ:
Ավանեսյանը երեք սեթում հաղթել է ավստրալուհի Մայա Ջեյնին, ում ֆավորիտ էին համարում այս խաղում: Էլինան հաղթեց երեք սեթում 4:6, 6:2, 6:0 հաշվով։
Կիսաեզրափակիչում Էլինայի մրցակիցը կլինի Նավարո (ԱՄՆ)-Սոնմեզ (Թուրքիա) զույգի հաղթողը:
Նշենք, որ Merida Open մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 1 մլն դոլարը: