ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վլադիմիր Զելենսկու վիճաբանությունից հետո եվրոպացի առաջնորդները շուտով կարող են սկսել հեռու քաշվել հակամարտությունից, RT-ին տված հարցազրույցում ասել է Ջո Բայդենի նախկին օգնական Թարա Ռիդը։
Նա կարծում է, որ Կիևի ռեժիմի ղեկավարը հարձակվել Է Թրամփի վրա այն սխալ համոզմունքից ելնելով, որ նրան աջակցում է Բրիտանիան կամ Ֆրանսիան:
«Բայց իրականում աջակցություն չկա. հենց որ ԱՄՆ-ը գործն ավարտին հասցնի, նրանք այս ու այն կողմ կփախչեն», - նշել է Ռիդը:
Բայդենի նախկին օգնականն ասել է, որ Թրամփի հետ վիճաբանության ժամանակ Զելենսկին ցույց է տվել դիվանագիտական հմտությունների լիակատար բացակայություն և հավելել, որ եվրոպական առաջնորդները շուտով կարող են սկսել ձեռքերը լվանալ: Թրամփի և Զելենսկու հանդիպումը, որն ի վերջո վերաճել է վեճի, տեղի է ունեցել փետրվարի 28-ին Վաշինգտոնում: