Չեմ բացառում, որ Ուկրաինայի նախագահի վարքը և խոսույթը ի սկզբանե այդպես էր պլանավորված. Էդմոն Մարուքյան

Sputnik
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չի բացառել, որ Ուկրաինայի նախագահի վարքը և խոսույթը ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը ի սկզբանե այդպես էր պլանավորված։
«Որպեսզի նա վերջում համապատասխան փաստաթուղթը չստորագրի, ինչը և տեղի ունեցավ»,– արձանագրել է Մարուքյանը։
Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Նախագահները հանդիպման ժամանակ վիճել են ուղիղ եթերում, լրատվամիջոցների ներկայությամբ։
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան այն վիճակում չէ, որ հակամարտության դադարեցման հարցում որևէ բան թելադրելու իրավունք ունենա, և որ եթե ամերիկյան զենքը չլիներ հակամարտությոսւնը 2 շաբաթում կավարտվեր։
Զելենսկին չի ընդունել Թրամփի առաջարկած հրադադարը և ԱՄՆ-ին կոչ է արել երաշխիքներ տալ Բրիտանիային և Ֆրանսիային, որ խաղաղապահներ ուղարկեն Ուկրաինա։
Հանդիպմանը մասնակցող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Ուկրաինայի նախագահին մեղադրել է անշնորհակալ լինելու և ամերիկյան վարչակազմի դեմ ագրեսիվ կեցվածքի համար։
Ի պատասխան Վլադիմիր Զելենսկին քթի տակ հայհոյել է, ինչը լսելի է եղել դահլիճում ներկա լրագրողների և ուղիղ եթերին հետևողների համար։
Բանակցությունները որևէ դրական արդյունքի չեն հանգեցրել, և Զելենսկին շտապել է լքել Սպիտակ տունը։