Մարտի 1-ի չբացահայտված հանցագործությունների թեման դեռ երկար կշահարկվի․ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Քաղաքագետը հիշեցրել է, որ Փաշինյանը ընդդիմադիր գործչի կարգավիճակում հաճախ է անդրադարձել այդ գործին, և հիմա արդեն վարչապետի կարգավիճակում փորձում է ինչ-որ ձևակերպումներով արդարացնել իր նախկին հայտարարությունները։