ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել 2008թ–ի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին:
Ողբերգության զոհերի հուշահամալիրի մոտ վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով գործի ամբողջական բացահայտման վերաբերյալ նախկինում տված իր խոստմանը` վարչապետը նշել է, որ ինքը երբեք չի ասել, թե մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է և հավելել, որ հավատում է գործի վերջնական հանգուցալուծմանը։
Ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև Բաքվում պահվող հայ գերիների վերադարձման հարցով Հայաստանի իրականացրած դիվանագիտական քայլերին, խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման ընթացքին։
Իսկ Թրամփ–Զելենսկի հանդիպման վերաբերյալ իր տպավորությունը Հայաստանի վարչապետը հրաժարվել է հայտնել։