Բարեկենդանն առաջին հերթին հոգևոր ուրախության առիթ է. Տեր Եսայի քահանա Արթենյան

Sputnik
Առաջիկա կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով նշվում է Բուն Բարեկենդանը, որին հաջորդում է 40-օրյա մեծ պահքը։
Խոսելով տոնի խորհրդի մասին Տեր Եսայի քահանա Արթենյանն ասել է, որ Բարեկենդանն առաջին հերթին հոգևոր ուրախության առիթ է։
«Որովհետև Մեծ Պահքը մեզ համար ոչ թե պետք է ընկալվի որպես զրկանքների կամ սգո նշան, այլ հոգևոր վերազարթոնքի, դեպի հարություն տանող ճանապարհ»,– նշել է հոգևորականը հավելելով, որ բացի իր հոգևոր խորհրդից Բուն Բարեկենդանն ունի նաև ազգային գեղեցիկ ավանդույքներ, խաղեր, սովորույթներ։