«Հայոց պատմության» առարկան դպրոցական ծրագրում «Հայաստանի պատմություն» վերանվանելուց զատ նոր դասագրքերում նաև բովանդակային լուրջ փոփոխություններ են արվել։Դրանք մանրամասն ուսումնասիրել և Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը։
Նրա խոսքով`օրինակ` 9-րդ և 11-րդ դասարանի դասագրքերից հանվել են Արցախյան ազատամարտին ու Արցախի հարցին վերաբերող թեմաները։ «Արցախյան ազատամարտի արդի փուլը» ենթավերնագիրը նոր դասագրքում դարձել է «Մշակույթը Լեռնային Ղարաբաղում»։ «Արցախյան ազատամարտի հերոսները» թեմայի փոխարեն նոր դասագրքերի հեղինակներն աշակերտներին առաջարկվում են ուսումնասիրել «Հասարակության առօրյա կյանքն ու կենցաղը»։
Իսկ «Արցախ» բառը դպրոցական դասագրքերում ընդհանրապես փոխարինվել է ԼՂ կամ Ղարաբաղ ադրբեջանական տեղանունով։
«Ամեն կերպ փորձում են ազատվել «Արցախ» տեղանվան հայկական ձևով հիշատակումից՝ նախապատվություն տալով Լեռնային Ղարաբաղ կամ Ղարաբաղ ձևակերպմանը»,- նշեց Մալոյանը։
9-րդ դասարանի դասագրքից հանվել է նաև «Հայոց ցեղասպանությունն ու հայ եկեղեցին, հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը» թեման։