ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Օգտակար հանածոների վերաբերյալ ամերիկա-ուկրաինական համաձայնագիրը պատրաստ է և հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից: Այս մասին Fox News-ի եթերում հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
Նա հստակեցրել է, որ փաստաթղթում ներառված են ռազմավարական օգտակար հանածոները, գազը, նավթը, ենթակառուցվածքային ակտիվները։
«Դա գործարք է ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների, նավթի և գազի, ինչպես նաև ենթակառուցվածքային ակտիվների վերաբերյալ։ Եվ այն իսկապես ձեռնտու տարբերակ է երկու կողմերին։ Ամերիկայի ժողովրդիին սա ցույց է տալիս, որ այստեղ նրանց համար օգուտ կա։ Որ մենք իզուր չենք վատնել նրա փողերը»,- ընդգծել է Բեսենտը։
Ի դեպ, Զելենսկին փետրվարի 26-ին իր երեկոյան տեսաուղերձում անուղղակիորեն հաստատել էր, որ մեկնում է Վաշինգտոն՝ համաձայնագիրը ստորագրելու:
Միևնույն ժամանակ, ամերիկյան BFMTV հեռուստաալիքը նախօրեին հայտնել էր, որ Թրամփն ուզում էր չեղարկել Զելենսկու այցը Վաշինգտոն, բայց Մակրոնը նրան համոզել է չանել դա: