Նորագավիթում պայթյուն է տեղի ունեցել մեքենայի մեջ․ վարորդը հիվանդանոցում է

Капельница в реанимации
Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը եղել է ավտոմեքենայում տեղադրված գազաբալոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Այսօր պայթյուն է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17։30-ի սահմաններում պայթյունը տեղի է ունեցել Նորագավիթ 1-ին փողոցի 1/6 հասցեի դիմաց կայանված «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։
Պայթյունի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վնասվել են հարևանությամբ կայանված 2 «BMW X5» մակնիշի ավտոմեքենաներ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։
Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը եղել է ավտոմեքենայում տեղադրված գազաբալոնը։