«Microsoft»-ը հայտարարել է, որ մայիսին «Skype»-ը կանջատվի

Skype
Անցումային շրջանում «Teams»-ի և «Skype»-ի օգտատերերը կկարողանան զանգահարել և շփվել միմյանց հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «Skype» մեսենջերն այս տարվա մայիսին կանջատվի։ Տեղեկությունը հայտնում է «Microsoft» ընկերությունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Microsoft»-ը «Skype»-ից հրաժարվում է հօգուտ «Teams»-ի:
«2025 թվականի մայիսին մենք կհրաժարվենք «Skype»-ից և կկենտրոնանանք «Microsoft Teams»-ի՝ ժամանակակից կապի մեր կենտրոնի վրա, որպեսզի օպտիմալացնենք մեր անվճար սպառողների հաղորդակցման առաջարկները և ավելի հեշտ հարմարվենք հաճախորդների կարիքներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Մեսենջերը հասանելի կլինի մինչև մայիսի 5-ը:
Նշվում է, որ «Teams»-ի բաժանորդներն օգտվում են «Skype»-ի բազմաթիվ հիմնական գործառույթներից, ինչպիսիք են տեսազանգերը, հաղորդագրությունների փոխանակումը: Հավելվածը նաև հանդիպումներ կազմակերպելու, խմբեր ստեղծելու և դրանց միանալու հնարավորություններ է տալիս:
Նշվում է, որ անցումային շրջանում «Teams»-ի և «Skype»-ի օգտատերերը կկարողանան զանգահարել և փոխադարձաբար շփվել միմյանց հետ։
«Skype» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին։ 2011 թվականին այն 8,5 միլիարդ դոլարով ձեռք է բերել «Microsoft» կորպորացիան։ «Teams» ծառայությունը գործարկվել է 2017 թվականի մարտին։
«Microsoft»-ը բազմատարածաշրջանային կենտրոն է բացում Ղազախստանում. ՀՀ–ն կմտնի ընդգրկման գոտի