Մասկը հայտարարել է, որ Սորոսը փորձում է խանգարել Թրամփի քաղաքականության իրականացմանը

Իլոն Մասկ
Սորոսի հիմնադրամները բազմիցս մեղադրվել են մի շարք պետություններում իշխանափոխություն կազմակերպելու մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. ԱՄՆ Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ միլիարդատեր Ջորջ Սորոսը փորձում է խանգարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության իրականացմանը:
Վիսկոնսինի նախկին նահանգապետ Սքոթ Ուոքերը գրառում է կատարել, որտեղ պատմել է ԱՄՆ-ում բյուջեի քվեարկության վրա Սորոսի ազդեցության մասին: Նրա խոսքով՝ Սորոսը ձգտում է հասնել նահանգում ընտրական շրջանների տարածքների վերաբաշխմանը, որպեսզի հանրապետականներին զրկեն Ներկայացուցիչների պալատում երկու տեղից և արգելափակեն Թրամփի օրակարգը:
«Հենց դա է նրա նպատակը»,-ի պատասխան գրել է Մասկը:
Ջորջ Սորոսի գործունեությունը բացասական է գնահատվում նրա ֆինանսական շահարկումների, ինչպես նաև սկանդալային հեղինակության պատճառով. նրա հիմնադրամները բազմիցս մեղադրվել են մի շարք պետություններում իշխանափոխություն կազմակերպելու մեջ: Ինքը՝ ֆինանսիստը, չի հերքում, որ իր փողերն օգնել են, մասնավորապես, Ուկրաինայում 2004-ին իրականացնել «նարնջագույն հեղափոխությունը», իսկ 2013-ին՝ «Եվրամայդանը»: Մի շարք երկրներում նրան մեղադրել են ներքին գործերին միջամտելու մեջ: ԶԼՄ-ներում Սորոսին հաճախ կապում են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության հետ։