Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Խերսոնում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է շտապօգնության մեքենային. կինը և երեխան մահացել են

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կնոջն ու երեխային տեղափոխում էին հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Խերսոնի մարզի Մալայա Լեպետիխա գյուղում զոհեր կան շտապօգնության մեքենային ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
«Մալայա Լեպետիխայում Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից շտապօգնության մեքենային հասցված հարվածի հետևանքով մահացել են մի կին և մի երեխա, որոնց հիվանդանոց էին տանում հոսպիտալացման համար»,-հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Մարզպետ Վլադիմիր Սալդոն նախօրեին իր Telegram-ալիքում հայտարարել է, որ Մալայա Լեպետիխայում մեկ մարդ է տուժել գյուղի բուժական-մանկաբարձական կետին հասցված հարվածից:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։