ISU-ն ստացել է 2026-ի օլիմպիական խաղերին մասնակցելու համար ռուսաստանյան թեկնածուների ցանկը

Օլիմպիական խաղեր
Ավելի վաղ ISU-ն հայտարարել էր գեղասահքի, չմշկավազքի և շորտ-տրեկի օլիմպիական ընտրական մրցումներին ռուսաստանցի և բելառուսցի մարզիկներին չեզոք կարգավիճակով ընդունելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Չմշկորդների միջազգային միությունը (ISU) Ռուսաստանի ֆեդերացիաներից ստացել է 2026 թվականի Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարին մասնակցելու թեկնածուների ցուցակները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ISU-ի մամուլի ծառայությանը։
«ISU-ն ստացել է 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական մրցումներում ռուսաստանցի և բելառուսցի մարզիկների չեզոք կարգավիճակով մասնակցելու հայտերը», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ISU-ն հայտարարել էր գեղասահքի, չմշկավազքի և շորտ-տրեկի օլիմպիական ընտրական մրցումներին ռուսաստանցի և բելառուսցի մարզիկներին չեզոք կարգավիճակով, առանց օրհներգի և դրոշի ընդունելու մասին: Ընդ որում` մարզիկները չեն կարողանա 2026 թվականի օլիմպիական խաղերում հանդես գալ թիմային մրցումներում։ Ռուսաստանցի և բելառուսցի մարզիկները տվյալ կառույցից և միջազգային մրցումներից հեռացվել են 2022 թվականից: