ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ բուռն է արձագանքել Վլադիմիր Զելենսկու հետ շփումից հետո լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը խախտի գործարքը։
«Իսկ ի՞նչ կլինի, եթե ձեր գլխին ռումբ ընկնի»,– հակադարձել է նա։
Թրամփը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված է եղել շատ բանի դիմանալ։ Նա հավելել է` Ռուսաստանին ամեն ինչում անընդհատ մեղադրում էին, իսկ դա դեմոկրատների դավադրությունն էր։
ԶԼՄ–ները հայտնում են, որ Զելենսկին ժամանակից շուտ լքել Է Սպիտակ տունը, իսկ համատեղ ասուլիսը չեղարկվել է։
Հանդիպումից հետո Թրամփը սոցցանցում գրել է, որ հանդիպումը բովանդակալից է եղել, թույլ է տվել շատ բան պարզել էմոցիոնալ զրույցի միջոցով։
«Նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության ԱՄՆ-ի ներգրավմամբ։ Նա զգում է, որ մեր մասնակցությունն իրեն մեծ առավելություն է տալիս բանակցություններում։ Ինձ առավելություն պետք չէ, ես խաղաղություն եմ ուզում», - գրել Է Թրամփը։
Նա Ուկրաինայի նախագահի պահվածքն անհարգալից է անվանել՝ նշելով, որ Զելենսկին կարող է վերադառնալ Սպիտակ տուն, երբ պատրաստ լինի խաղաղության։