Իրանի խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը

Առևտրային համաձայնագիրը նախատեսվում է կյանքի կոչել գարնանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Իրանի խորհրդարանն այսօր վավերացրել է ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը:
«Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակի խոսքով՝ ԵԱՏՄ–ի հետ առևտրային համաձայնագիրը վավերացվել է Իրանի խորհրդարանի կողմից և կիրականացվի այս տարվա մարտի վերջին–ապրիլին»,– գրել է գործակալությունը:
Փետրվարի 18-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Իրանն ավարտում է ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին վավերացման ընթացակարգերը:
ԵԱՏՄ-ն կանոնավոր հանդիպումներ կանցկացնի «հնգյակի» երկրների գործարարների հետ. ԵՏՀ նախարար
Եվրասիական տնտեսական միությունը 2016 թվականին հավանություն է տվել Իրանի հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկին: 2024 թվականի դեկտեմբերին Իրանը ԵԱՏՄ–ին կից դիտորդի կարգավիճակ է ստացել։