Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ համակարգերը գիշերվա ընթացքում ավելի քան 20 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը տարբեր մեթոդներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով, պարբերաբար գնդակոծում և գրոհում են Ռուսաստանի Դաշնության սահմանային շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 22 անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Դրանցից ութը ոչնչացվել է Օրյոլի շրջանի, յոթը` Կուրսկի, չորսը` Բրյանսկի, մեկը` Սմոլենսկի և երկուսը` Կրասնոդարի տարածքում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։