ՀՀ ԱԳՆ-ի անունից խաբեբաներն առաջարկում են անցնել հղումով. գերատեսչությունը զգուշացնում է

ՀՀ ԱԳՆ շենքը
Խաբեբաները ներկայանում են որպես գոյություն չունեցող վարչության աշխատակիցներ և առաջարկում են անցնել կասկածելի հղումով ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։
Այս մասին նշված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Հայտնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Ավելին, ՀՀ ԱԳ նախարարությունում նման անվամբ վարչություն գոյություն չունի»,-նշված է գրառման մեջ։
ԱԳՆ-ն հորդորում է անտեսել տարածվող հաղորդագրությունը և չբացել կցված հղումը։