Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել

Զորավարժություններ. արխիվային լուսանկար
Զորավարժություններ. արխիվային լուսանկար
Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը մանրամասներ չի հաղորդում, թե որտեղ են անցկացվել զորավարժությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Թուրքիայի մարտական պատրաստության կենտրոնի հրամանատարությունը ադրբեջանցի զինծառայողների և ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության աշխատակիցների համար կազմակերպել է «Մարտական գործողություններ սաստիկ ցրտի, ձնահյուսի պայմաններում և դահուկային պատրաստություն» դասընթացը:
Նշենք, որ հաղորդագրության մեջ մանրամասներ չեն հաղորդվում, թե որտեղ են անցկացվել զորավարժությունները։
Հիշեցնենք՝ հունվարի 15-ին հայտնի էր դարձել, որ Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն։