Հիշելով անցյալը` պայքարել հանուն հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության.Ալավերդյան

Sputnik
Ծիծեռնակաբերդի բարձունքում այսօր հարգել են 1988-1992 թվականներին Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ հատվածներում հայկական ջարդերի զոհերի հիշատակը։
«Ակցիայի նպատակն է` հիշելով անցյալը` պայքարել հանուն հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության՝ բարձրաձայնելով ճշմարտությունը, քանի որ մինչ օրս ադրբեջանական ցեղասպան գործողությունները շարունակվում են, ինչի հետևանքով զոհվում են մեր հայրենակիցները».-նշել է մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը։
Սումգայիթի զոհերի հիշատակը հարգելու արարողությունն ուղեկցվել է ակցիայով` ի աջակցություն Բաքվում ապօրինի պահվող ռազմագերիներին և պատանդներին ազատ արձակման։