Լուրեր

Sputnik
Մի խումբ քաղաքացիներ, հասարակական ու քաղաքական գործիչներ բողոքի ակցիաներ են իրականացրել Երևանում` ի աջակցություն Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս պատանդների։
Հայաստանի արտգործնախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ազատ արձակման խնդրի, խոշտանգման ու բեմականացված դատավարությունների վրա:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռ 2021-2024 թվականներին Հայաստանի կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ միջպետական գանգատներ են ներկայացվել և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և՛ Արդարադատության միջազգային դատարան։