ՀՀ կառավարությունն օգտագործել է հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել․Գրիգորյան

Sputnik
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր վրա շատ ծանր տպավորություն են թողել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների Ադրբեջանում ընթացող դատավարության լուսանկարները։
Գրիգորյանի խոսքով՝ այս ամբողջ ընթացքում Հայաստանի կառավարությունն օգտագործել է գոյություն ունեցող հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել։
«Լուծումն այն է, որ այս պահին հաստատված բոլոր 23 գերիներն ազատվեն ու վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, ջանքեր գործադրում ենք և շարունակելու ենք այդ ջանքերը գործադրել»․-նշել է Գրիգորյանը։