Անասնաբուժասանիտարական լաբորատորիաները փակելու դեպքում լուրջ խնդիրներ կառաջանան.Մնացականյան

Sputnik
«Անասնաբուժասանիտարական լաբորատորիաները գործում են Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներքո։ Յուրաքանչյուր մարզում 1-ական լաբորատորիա է։ Դրանց փակելու դեպքում լուրջ խնդիրներ կառաջանան».-մեզ հետ զրույցում անհանգստություն է հայտնել ֆերմեր Հարություն Մնացականյանը։
Նրա խոսքով` անասնաահության վիճակը տարեցտարի վատանում է, իսկ պետությունը գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն, մի բան էլ փորձում է ոչնչացնել ենթակառուցվածքները:
«Բազմաթիվ ֆերմերներ հրաժարվում են անասնապահությունից` օր-օրի շատացող հիվանդությունների պատճառով, և այս պատկերի վրա, հիմա էլ որոշել են փակել անասնաբուժական մարզային լաբորատորիները, փոխանակ զարգացնեն».-տարակուսած է Մնացականյանը։