Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ անասնաբուժասանիտարական լաբորատորիաները փակելու հարցը ՍԱՏՄ-ի տիրույթում է։
«Այս պահին ուղղակի իրականացվում է ՀԱԲԼԾԿ կարողությունների վերլուծություն, օպտիմալացում, որը չի ենթադրում բոլոր մարզային լաբորտորիաների փակում».-Sputnik Արմենիայի հետ զրույցում հստակեցրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Նրա խոսքով` հարցն, անշուշտ, պլանավորվում է քննարկել Տեսչական մարմնի կառավարման խորհրդում, ինչպես նաև ոլորտի համապատասխան մասնագետների, այդ թվում` հասարակական կազմակերպությունների, մասնակցությամբ։