Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության երեկվա նիստից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց, որ քննարկում են անասնաբուժասանիտարական լաբորատորիաների փակման հարցը։
Ըստ նախարարի` փորձելու են այնպիսի լուծում գտնել, որ լաբորատորիաներն ավելի արդյունավետ աշխատեն։
«Ինքնանպատակ չէ այդպիսի լաբորատորիաների այդ քանակով տեղակայվածությունը».-նշում է նախարար Պապոյանը։