1988-ի Սումգայիթից մինչև 2025-ի Բաքու. հայ գերիների ճակատագիրը բողոքի ալիք է բարձրացրել

Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների վերադարձի համար գործնական քայլեր ձեռնարկելու պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել այսօր ՀՀ ԱԳՆ, կառավարության և Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքերի մոտ:
Sputnik
Ցույցերի անցկացման խթան են հանդիսացել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի քերծվածքներով դեմքի լուսանկարները ։ Սա հիմք է տվել ենթադրելու, որ նա, ինչպես և մյուս գերիները, ենթարկվում է խոշտանգումների։ Բացի այդ, փետրվարի 19-ից Վարդանյանը հացադուլ է անում՝ բողոքելով իրեն առաջադրված մեղադրանքների և Ադրբեջանի կողմից բեմադրված դատավարության ընթացքում իր իրավունքների խախտման դեմ:
Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի որդին և ընկերները կոչ էին արել աշխարհասփյուռ հայերին՝ գերիների ազատ արձակման համար պայքարում միավորել ջանքերը:
1 / 14

Ծիծեռնակաբերդում հարգել են Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը

2 / 14

Ցուցարարները Բաքվում հայ գերիներին անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերելու կոչերով պաստառներով

3 / 14

Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի լուսանկարներով պաստառներ

4 / 14

Բողոքի ակցիա՝ ԱԳՆ շենքի մոտ

5 / 14

Բաքվի բանտում արդեն 10 օր հացադուլ անող Ռուբեն Վարդանյանի լուսանկարները

6 / 14

Ցուցարարները՝ ԱԳՆ շենքի աստիճաններին

7 / 14

Հայ գերիների լուսանկարները Բաքվի, այսպես կոչված,«դատավարությունից»

8 / 14

Հացադուլ անող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում

9 / 14

Բաքվում պահվող բոլոր գերիներին ազատ արձակելու պահանջով պաստառ

10 / 14

Բողոքի ակցիա Երևանի Հանրապետության հրապարակում

11 / 14

Ցուցարարների կոչերից մեկը գերիների հարցը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում ընդգրկելն է

12 / 14

Ցուցարարները՝ Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ

13 / 14

Ցուցարարները՝ Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ

14 / 14

Ցուցարարը՝ Ռուբեն Վարդանյանի լուսանկարով