ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար 71-ամյա Թոմաս Բախը հեռանում է կազմակերպությունից 34 տարի անց։
Դեռ օգոստոսին նա հայտարարել էր, որ այլևս չի հավակնելու կազմակերպության ղեկավարի պաշտոնին։ Որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 23-ից հետո։
«Թոմաս Բախը հրաժարական է տվել: Նա դա արել է գործկոմի նիստում՝ Փարիզում կայացած նստաշրջանում իր հայտարարությունից հետո: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ չի փորձելու երկարաձգել իր նախագահության ժամկետը, չնայած ՄՕԿ-ի անդամների կոչերին», - հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Բախն իր մարզական կարիերան սկսել է 1970-ականներին՝ որպես Գերմանիայի սուսերամարտի հավաքականի անդամ։ 1976 թվականին Թոմասը թիմային առաջնությունում դարձավ օլիմպիական չեմպիոն։
Գերմանացին առաջին անգամ ՄՕԿ-ի անդամ է ընտրվել 1991 թվականին, իսկ կազմակերպության ղեկավար է դարձել 2013 թվականին՝ սկզբում ութ, այնուհետև՝ չորս տարով։
Հենց նրա անվան հետ է ասոցացվում Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների դարաշրջանը։