ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի ավիացիան և հրետանին խոցել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, անօդաչու թռչող սարքերի օպերատորների պատրաստման վայրերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի խմբավորումների հրետանին խոցել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, անօդաչու թռչող սարքերի օպերատորների պատրաստման վայրերը, ինչպես նաեւ Ուկրաինայի զինված կազմավորումների կենդանի ուժի եւ տեխնիկայի կուտակումները 142 շրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է ԱՄՆ-ի արտադրության 7 կառավարվող JDAM ավիացիոն ռումբ և 104 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։