Մատվիենկոն Էրդողանին է փոխանցել Պուտինի ուղերձը

Վալենտինա Մատվիենկոն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Վալենտինա Մատվիենկոն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Մատվիենկոն Թուրքիայի նախագահին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը երկկողմ հարաբերությունների հարցերի և միջազգային արդիական օրակարգի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։
Դաշնության խորհրդի նախագահը փետրվարի 26-27-ը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում է։ Էրդողանը նրան ընդունել է Ստամբուլի Դոլմաբախչե պալատում:
«Դաշնության խորհրդի նախագահը Թուրքիայի առաջնորդին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը, որը վերաբերում է երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին։ Նա Թուրքիայի նախագահին տեղեկացրել է ավելի վաղ Անկարայում թուրք խորհրդարանականների հետ արդյունավետ շփումների, երկու երկրների ղեկավարների ընդունած որոշումների իրականացման ուղղությամբ համատեղ աշխատանքի վերաբերյալ պայմանավորվածության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մատվիենկոն Թուրքիայի նախագահին շնորհակալություն է հայտնել ռուսական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար:
Լավրովը Թուրքիայից հետո մեկնում է Իրան