ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Աշխարհի 45-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը WTA–500 մրցաշարի 2-րդ շրջանում վստահ հաղթանակ է տարել աշխարհի 66-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական էջից։
Խաղն անցկացվել է Մեքսիկայի Մերիդա քաղաքում։
Էլինան երկու սեթում էլ առավելության է հասել` 6։1, 6։4 հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ 20 րոպե։
Երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 103-րդ ռակետ ավստրալացի Մայա Ջոյնթը, որը 6:1, 6:2 հաշվով պարտության է մատնել աշխարհի 20-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչին։
Merida Open-ի մրցանակային ֆոնդը 1,064 միլիոն դոլար է։